Իսրայելի դեսպանը մեկնաբանել է Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկությունը

Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Բեն Ցվին «երևակայության արդյունք» է որակել Արցախում իսրայելական զինվորականների ներկայության մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանում իսրայելական ուժերի ներկայության մասին վերջին շրջանում՝ Ադրբեջանական Հանրապետության հետ սրված հարաբերությունների ֆոնին, ահազանգում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անցկացնելով ռազմական վարժանքներ: