G-20-ը Աֆղանստանի հարցով գագաթնաժողով կհրավիրի

Մեծ քսանյակի երկրների արտակարգ գագաթնաժողովը՝ նվիրված իրավիճակին Աֆղանստանում, տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

Հանդիպման նախաձեռնությունը G-20-ում նախագահող Իտալիայինն է: Հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: