Կողմնակի ազդեցությունների բազմահազար դեպքեր COVID-19-ի դեմ պատվաստումներից հետո, «Sputnik V»-ն բացառություն չէ. 3

Գրանցվել են նաև մահվան դեպքեր

 

Սկիզբը` այստեղ

COVID-19-ի դեմ պատվաստումից հետո, ըստ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների, Իվանովոյում օգոստոսին մահացել է 24-ամյա մի երիտասարդ: Տեղական լրատվամիջոցները հրապարակել են երիտասարդի հարազատների խոսքերը, որոնք ասում են, որ կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումից հետո նա հիվանդացել ու մահացել է:

Ինչպես օգոստոսի 5-ին կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Իվանովոյի մարզի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Արթուր Ֆոկինը, երիտասարդը հուլիսի 20-ին երկրորդ պատվաստումն է ստացել COVID-19-ի դեմ, նրա մահն արձանագրվել է օգոստոսի 2-ին:

«Մենք շեշտում ենք, որ հետպատվաստումային բարդությունները դրսևորվում են կամ պատվաստանյութի ներարկումից անմիջապես հետո, կամ պատվաստման պահից երեք օրվա ընթացքում»,- ասել է Ֆոկինը:

Ֆոկինն այսպիսով փորձել է հերքել պատվաստման ու մահվան միջև կապը, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի ոստիկանական բռնապետության (նիկոլյան Հայաստանի անվանումը) առողջապահության նախարարությունն ևս նույն կերպ է վարվելու, եթե Հայաստանում մահվան դեպքեր լինեն պատվաստումից ոչ թե անմիջապես հետո կամ 3 օրվա ընթացքում, այլ երեք օր անց:

Բնականաբար, հարց է առաջանում, թե այդ ինչի՞ հիման վրա է որոշված, որ COVID-19-ի դեմ հետպատվաստումային բարդությունները դրսևորվում են կամ պատվաստանյութի ներարկումից անմիջապես հետո, կամ պատվաստման պահից 3 օրվա ընթացքում: Չէ՞ որ նոր են թե՛ COVID-19 հիվանդությունը, որի վերաբերյալ գիտնականները դեռ նորանոր մանրամասներ են բացահայտում, թե՛ նշված հիվանդության դեմ աշխարհում գոյություն ունեցող պատվաստանյութերը, այդ թվում նաև «Sputnik V»-ն, որը նույնպես դեռ լիարժեքորեն չի անցել տարիներ պահանջող կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլը:

Ավելի վաղ «Euobserver» պորտալը, վկայակոչելով սեփական տեղեկատվությունը, հայտնել էր , որ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) ուսումնասիրում է տեղեկատվությունը ռուսաստանցիների մահվան չորս և լուրջ բարդությունների վեց դեպքերի մասին` COVID-19-ի դեմ «Sputnik V»-ով պատվաստումից կարճ ժամանակ անց:

Մահվան ևս մեկ դեպք, ռուսական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, գրանցվել է Մոսկվայում, փետրվարին, բայց այս անգամ արդեն պատվաստումից ոչ թե 13 օր հետո, ինչպես նախորդ դեպքում, այլ ընդամենը ժամեր անց, այսինքն` Ֆոկինի ասած ժամանակաընթացքում` պատվաստման պահից երեք օրվա ընթացքում: «Sputnik V»-ի երկրորդ բաղադրիչով պատվաստվելուց մի քանի ժամ անց մահացել է Շչեպկինսկու անվան թատերական դպրոցում որպես ճարտարագետ աշխատող 59-ամյա Օլեգ Կոնյաևը:

Երբ Կոնյաևի դուստրը` Քսենիա Պրոխորովան, դիմելով Մոսկվայի պոլիկլինիկաներից մեկի ադմինիստրատորին, ասել է, որ ուզում է քաղվածք վերցնել իր հանգուցյալ հոր բժշկական քարտի գրառումից, ադմինիստրատորն ասել է` իսկ դուք լիազորագիր ունե՞ք հորից…

Հոր մահվան պատճառը հասկանալ փորձող աղջիկը չի ունեցել լիազորագիր: Դե, հասկանալի է, որ դիակը չէր կարող լիազորագիր տալ, իսկ կենդանության օրոք Կոնյաևն ինչ կարող էր իմանալ, թե, ինչպես ասում են, գլխին ինչ է գալու: Աղջիկը պարզաբանել է, որ լիազորագիր չունի, բայց կա էլեկտրոնային նամակ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտից, որում նշված է, որ քաղվածք կարող է տրվել մերձավոր ազգականներին այդ ազգակցական կապի հաստատման դեպքում:

«Դե, հայտարարություն գրեք, – ուսերը թոթվելով, ասել է ադմինիստրատորը:- Բայց եթե լիազորագիր չլինի, մենք չենք կարողանա ձեզ քաղվածք տրամադրել, սա բժշկական գաղտնիք է»:

Ընտանիքը և գործընկերները Կոնյաևին խորհուրդ են տվել հետաձգել պատվաստումը և սպասել տեղեկատվությանը պատվաստանյութի մասին, որը դեռ բավականաչափ ուսումնասիրված չէ: Բայց Կոնյաևը, այնուամենայնիվ, որոշել է պատվաստվել՝ հիմնականում իր 87-ամյա մոր պատճառով, որին նա շատ է վախեցել վարակելուց:

Հունվարի 11-ին Կոնյաևը ստացել առաջին պատվաստումը: Դրանից հետո, ըստ ընտանիքի, Կոնյաևը մի քանի անգամ բողոքել է կրծքավանդակի պարբերական ցավերից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան