Կողմնակի ազդեցությունների բազմահազար դեպքեր COVID-19-ի դեմ պատվաստումներից հետո, «Sputnik V»-ն բացառություն չէ. 2

Գրանցվել են նաև մահվան դեպքեր

 

Սկիզբը` այստեղ

Ուկրաինայում COVID-19-ի դեմ պատվաստումից շատ կարճ ժամանակ անց ևս մեկ տղամարդ է մահացել այս տարվա ամռանը: Լրատվամիջոցները նրա մահվան մասին հաղորդեցին հուլիսի սկզբին: Վիննիցայի շրջանի 47-ամյա բնակիչը մահացել է կորոնավիրուսի դեմ «Pfizer» և «BioNTech» ընկերությունների ամերիկա-գերմանական կոնսորցիումի այն նույն «Pfizer» պատվաստանյութով պատվաստումից հետո, որը ձեռքբերելու նպատակով, ըստ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի (https://www.tert.am/am/news/2021/09/13/avanesyan/3694857 ), «տարվում են աշխատանքներ»:

Ուկրաինացին մահացել է պատվաստումից ընդամենը 4 ժամ հետո: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարության, անձը պատվաստանյութը ստացել է ժամը 13:45-ին: Հաջորդ մեկ ժամվա ընթացքում նա որևէ բողոք չի ունեցել իր ինքնազգացողությունից, բայց արդեն ժամը 17:00 -ին հիվանդի մոտ առաջացել են սրտխառնոց և գիտակցության կորուստ: Կանչով  ժամանած շտապօգնության բժիշկներն իրականացրել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն տղամարդուն փրկել հնարավոր չի եղել, և ժամը 18:02 -ին բժիշկները նրան մահացած են ճանաչել:

Մահվան դեպքը գրանցվել է որպես պատվաստումից հետո անբարեհաջող իրադարձություն: Հավանաբար պատկերացնում եք, թե վերևների կամքի ստրուկը դարձած ու վերադասի կամքը կատարող բժիշկներն ինչ նուրբ ու քնքուշ ձևակերպում են գտել ու դրանով փաթեթավորել մարդու մահվան ողբերգական դեպքը: Ի դեպ, եթե տղամարդը պատվաստումից 30 օր հետո մահացած լիներ, նրա մահվան դեպքին վերոնշյալ ձևակերպումն էլ չէին տալու: Առողջապահության նախարարությունում նշել են, որ պատվաստումից հետո մահվան դեպքերին պետք է վերաբերվել որպես պատահական իրադարձություն, և դրանք ընդամենը ժամանակավոր կապ ունեն նախորդած պատվաստման հետ:

Ուկրաինայում մայիսին պաշտոնապես հաղորդվել էր, որ կորոնավիրուսային պատվաստումների արշավի սկզբից ի վեր, երկրում պատվաստումից հետո 1279 անբարենպաստ դեպք է գրանցվել: Ընդ որում, խոսքը զուտ այն դեպքերի մասին է, որոնց վերաբերյալ հաղորդում է եղել:

Ս. թ. հունիսի վերջին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ստարոկորսունսկայա գյուղաքաղաքի (մեծ ավանի) տեղամասային հիվանդանոցում COVID-19-ի դեմ ռուսական «EpiVacCorona» պատվաստանյութով պատվաստումից մեկ շաբաթ անց մահացել են նշված բնակավայրի բնակիչներ 37-ամյա Միխայիլը, կինը` 36 -ամյա Լալին, և մայրը՝ 59-ամյա Ռիտան: Ճիշտ է, զույգը առողջական խնդիրներ է ունեցել. Միխայիլն ու Լալին երիկամների քրոնիկ հիվանդության պատճառով մերթընդմերթ դիալիզի են ենթարկվել (երիկամների հիվանդությամբ որոշ հիվանդների արյան արհեստական ​​մաքրում), մայրը շաքարախտով հիվանդ է եղել:

Այս ամենը հասկանալի է: Ի դեպ, նշված հիվանդություններն ունեցողները կորոնավիրուսով վարակվելու դեպքում էլ հիվանդությունը ծանր են տանում, նրանց, ինչպես նաև սիրտ-թոքային անբավարարություն ունեցողների շրջանում մահվան դեպքերը համեմատաբար հաճախակի են: Սա նշանակում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումից պետք է զգուշանան հատկապես շաքարային դիաբետ, երիկամային կամ սիրտ- թոքային անբավարարություն ունեցողները, քանի որ նրանց մոտ պատվաստումից հետո ինչ-ինչ բարդությունների առաջացման հավանականությունը համեմատաբար մեծ է:

Խնդիրը, սակայն, այն է, թե Հայաստանում պատվաստումների «պլանը» կատարելու գործին լծված բժիշկներից քանի՞սն է պատվաստելուց առաջ գոնե հարցնում, պարզում, թե պացիենտն արդյոք չունի՞ վերոնշյալ հիվանդություններից մեկնումեկը, և եթե ունի, հրաժարվում պատվաստելուց… Էլ չենք խոսում ոչ միայն հարցնելու, այլև հետազոտելու մասին, քանի որ մարդը կարող է հիվանդ լինել շաքարային դիաբետով, բայց չիմանալ այդ մասին:

Ռուսաստանում ևս շատ բժիշկներ, ցավոք, լծված են պատվաստումների մեծ ցուցանիշներ ունենալու գործին` այդ ընթացքում, ցավոք, հաշվի չառնելով ոչինչ, ուրանալով Հիպոկրատին տված երդումը, անտեսելով բժշկության ոսկե կանոնը` «Մի՛ վնասիր»: Այս առումով հատկանշական է, որ պատվաստումից հետո մահացած Լալիին այս ամառ անհրաժեշտ է եղել երիկամի փոխպատվաստման վիրահատություն, սակայն նրան թույլ չեն տվել հիվանդանոց մտնել առանց պատվաստման, ինչից հետո ընտանիքը որոշել է միասին պատվաստվել:

Հունիսի վերջին Միխայիլը, Լալին, Ռիտան և մի քանի այլ հարազատներ ներարկեցին EpiVacCorona պատվաստանյութը Ստարոկորսունսկայա գյուղի տեղամասային հիվանդանոցում:

Միխայիլի քույրը ՝ Ելենան, լրատվամիջոցներին պատմել է, որ պատվաստումից մեկ շաբաթ անց ընտանիքի բոլոր անդամները ջերմել են, բոլորն էլ թոքերի լայնածավալ վնասվածքներ են ունեցել: Առաջինը մահացել է եղբոր կինը` Լալին, որին հաջորդել է մայրը, այնուհետև ընտանիքի գլուխը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան