Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Կոսոբոկովի փոխարեն կնշանակվի ավելի բարձրաստիճան զինվորական Գենադի Անաշկինը

Ռուսական խաղաղապահ զորքերի նոր հրամանատար Կոսոբոկովին  դարձյալ փոխում են: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ռուս խաղաղապահներին մոտ կանգնած իր աղբյուրները:

Նրա փոխարեն նշանակվելու է Գենադի Անաշկինը, որն իր ռազմական կոչումով ավելի բարձր է Կոսոբոկովից, գերենալ-լեյտենանտ է և ռուսական ռազմական շրջանակներում ավելի մեծ հեղինակություն է վայելում: Նա նաև ՌԴ հերոս է:

Անաշկինին ներկայացնելու համար Արցախ է ժամանել խաղաղապահների նախկին հրամանատար Մուրադովը:

Նշենք, որ Գենադի Անաշկինը ծնվել է 1968  թ. դեկտեմբերի 17-ին Սամարա քաղաքում: 1986թ. ավարտել է միջնակարգ դպրոցը։ Դպրոցից հետո ընդունվել է Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի անվան ավիացիոն ինստիտուտ ։ 1987թ. հունիսին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայությունը տեղի է ունեցել Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի կազմում ՝ հետախուզական մոտոհրաձգային գումարտակում։

Ռուսաստանի հերոս Գենադի Անաշկինը մասնակցել է առաջին և երկրորդ չեչենական արշավներին: Եղել է Բոսնիա և Հերցեգովինայում խաղաղապահ գումարտակի հրամանատար։ 2008 թվականին գունդը, որը ղեկավարում էր Գենադի Անաշկինը, լավագույնն է ճանաչվել օդադեսանտային զորքերում։ 2008 թվականի օգոստոսի լույս 9-ի գիշերը գումարտակային մարտավարական խումբը ՝ Անաշկինի հրամանատարությամբ, սկսել է վրացական զորքերի գրոհը ՝ Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողության ընթացքում ։