Ադրբեջանում անջատողական շարժումներ են գլուխ բարձրացրել․ Տոնոյան

Ադրբեջանում գրանցված Սպիտակ կուսակցության (Ağ partiyası) առաջնորդ Թուրալ Աբբասլին այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ հայկական կողմը 30 տարի աշխատել է Ադրբեջանը ներսից պառակտելու և մաս-մաս անելու ուղղությամբ, բայց դա չի ստացվել։

Հիմա հայկական կողմի՝ նախկինում մշակած և իրականացրած քաղաքականությունն են որդեգրել նաև Իրանը և ՌԴ-ն։ Իրանին մեղադրեց թալիշների և թաթերի, իսկ ՌԴ-ին՝ լեզգիների և ավարների շրջանում այս պահին անջատողական շարժումներ բորբոքելու մեջ։ Զուգահեռաբար ակնարկեց, որ հենց այս պահին թալիշներից բացի խնդիրներ կան նաև Կապաղակի և դրա հարակից շրջանների լեզգիների մոտ։

Կանխատեսեց, որ Ադրբեջանը հաղթահարելու է հերթական ալիքը ևս և պառակտում թույլ չի տալու։

Ապրենք, տեսնենք:

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։