Թուրք վերլուծաբանը ցույց է տալիս քարտեզի վրա պետությունների դասավորությունները՝ ըստ թուրքական տեսլականի (տեսանյութ)

Քանզի փաշինյանական իշխանությունները շատ են սիրում քարտեզներ և վերջին ժամանակաշրջանում հրճվանքով տապակվում են թուրքահաճո քարտեզագրության մեջ, մի քարտեզ էլ ես ներկայացնեմ, որ «հպարտ քաղաքացիները» տեղեկացված լինեն, թե ի վերջո ինչ է իրենց (և բնականաբար է բոլոր հայերին) սպասում։

Շատ հետաքրքիր տեսագրություն է, որտեղ թուրքական քաղաքական վերլուծաբաններից մեկը շատ պարզ և հստակ ցույց է տալիս քարտեզի վրա պետությունների դասավորությունները տարածաշրջանում ՝ ըստ թուրքական տեսլականի։

Պարզապես ուշադիր նայեք։

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Հ․Գ․ Ես թուրքերեն չեմ հասկանում, սակայն կարծում եմ, որ այս թուրքը քարտեզը ցույց տալով, կարծես թե, բացականչում է… Ապագա Կա՛, վայելեք

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից