ԱՄՆ-ում կանխատեսել են Ռուսաստանի հետ պատերազմի կործանարար հետևանքները

ԱՄՆ զինված ուժերի միացյալ հրամանատարական շտաբի պետի տեղակալ գեներալ Ջոն Հայթենը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի հետ ենթադրյալ զինված հակամարտության հետևանքների մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ նախկինում, չնայած աշխարհի բազմաթիվ թեժ կետերին, օրինակ ՝ Վիետնամի պատերազմը, Միացյալ Նահանգները երբեք ուղղակի բախման մեջ չի մտել ԽՍՀՄ-ի հետ:

«Ինչ վերաբերում է մեծ տերություններին, մեր նպատակը պետք է լինի երբեք թույլ չտալ պատերազմ Չինաստանի հետ, երբեք թույլ չտալ պատերազմ Ռուսաստանի հետ, քանի որ դա սարսափելի օր կլինի մոլորակի համար, սարսափելի օր մեր երկրների համար: Այն կկործանի աշխարհը, կկործանի համաշխարհային տնտեսությունը»,- կարծում է Հայթենը:

Ամերիկացի գեներալը ուշադրություն է դարձրել Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցություններում գրանցված հաջողությունները՝ ուղղված ռազմավարական կայունության ապահովմանը:

«Մենք ունենք հիմնարար ընդհանուր նպատակ` երբեք պատերազմ չսկսել միմյանց հետ, քանի որ միջուկային զենքի կիրառմամբ պատերազմը շատ վատ է»,- պարզաբանել է ռազմական ղեկավարը:

Հայթենը նաև ընդգծել է Չինաստանի հետ երկխոսություն սկսելու կարևորությունը` այդ խնդիրների քննարկման համար: