Մշակույթի բացակայությունը հանգեցնում է քաղաքական ճգնաժամի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք մշակույթի, արվեստի մասին, որը ԽՍՀՄ տարիներին և դրանից հետո մեծ հնարավորություններ ստեղծեց մեր մշակութային ներուժի զարգացման համար, բայց այսօր մշակույթի ընկալումները մեզանում կտրուկ փոխվել են։ Արամ Թալալյանը խոսեց այդ նահանջի պատճառների մասին։

Ինչո՞ւ է այսօր հանրությունը բարոյալքված, արդյո՞ք դրանում նաև տասնյակ տարիներով մշակութային թերի քաղաքականության մշակողների մեղավորությունը չկա։ Ի՞նչ արժեքներ են մեզ սերմանվել տարիներ շարունակ, ովքե՞ր են դարձել սերունդների ընդօրինակման առարկա, ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ հարցում զանգվածային լրատվամիջոցները, դպրոցը։ Արվեստագետն անդրադառնալով այս հարցերին՝ արձանագրեց, որ այո, նաև պետական քաղաքականության և մասնավորի անպատասխանատվության հետևանքով է, որ այսօր մենք ունենք ցածրաճաշակ, թերի կրթությամբ, ցածր գիտակցությամբ սերունդ։

Խոսեցինք նաև արվեստագետի դերի մասին մեր օրերում, արվեստագետի առաքելության մասին քաղաքական բարդ ժամանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում