«Բա մեր բանակը․․․». Վերադարձ գերությունից (տեսանյութ)

Գրեթե երկու ամսվա գերությունից հետո Հայաստան է  վերադարձել գորիսեցի Արամայիս Տոռոզյանը, ով  Սև լճի տարածում զինվորներին սնունդ տանելիս, մառախուղի պատճառով կորցրել էր ճանապարհը և գերեվարվել  ազերիների կողմից։ Հիմա, երբ արդեն տանն է, հարազատներով շրջապատված, Արմոն, ինչպես կոչում են նրա մտերիմները, չի ուզում խոսել անցած օրերի, գերության ընթացքում ապրած զգացումների մասին։

Ասում է միայն, որ  անչափ կարոտում էր աղջկան՝ Լիլիթին ու մտածում էր, որ եթե չվերադառնա, դուստրը ոնց կդիմանա վշտին։ Գրպանից հանում է փաստաթղթերը, մանրադրամներ, հեռախոսը, որոնք վերջին օրը վերադարձրել էին իրեն։ Ասում է, որ չնայած տնեցիների անհամաձայնությանը, որոշել է շարունակել սնունդ տեղափոխել․ «Բա մեր բանակը․․․»։

Մանրամասները՝ Գորիսի մամուլի ակումբի տեսանյութում: