«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դիմել են ՍԴ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը,  որի հետևանքով  խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է  պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։

Այս մասին խորհրդարանական խմբակցությունները համատեղ հաղորդագրություն են տարածել։