Թալիբները հայտարարել են Աֆղանստանում պատերազմի ավարտի մասին

Երկուշաբթի «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և որ շարժումն ակնկալում է երկրում կայունության հասնել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Tolo News-ը։

Քաբուլում մամուլի ասուլիսի ժամանակ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ պատերազմն ավարտված է, և որ նրանք ակնկալում են կայունություն ունենալ Աֆղանստանում, և զենք վերցնողը կհամարվի ժողովրդի և երկրի թշնամի», – հաղորդում է ալիքը։

Բացի դրանից, Sky News հեռուստաալիքը, հղում անելով Մուջահիդին, հայտնում է, որ Փանջշիրի գրավման ժամանակ ոչ մի քաղաքացիական անձ չի զոհվել, և որ այս նահանգի դիմադրության ուժերը հրաժարվել են բանակցություններից:

Մուջահիդը  հավելել է, որ երկուշաբթի օրվանից նահանգում կվերականգնվի էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի ծառայությունները: