Արցախ այցելած զբոսաշրջիկների 90 տոկոսը Ռուսաստանից են

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Արցախի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է գրեթե 9,7 %-ով, «Արցախպրեսին» հայտնել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Արցախ է այցելել 2560 օտարերկրյա զբոսաշրջիկ, իսկ օգոստոսին՝ 568 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկներն Արցախ են ժամանել ՌԴ-ից (90%), ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից», – նշել է Հայրապետյանը։

Նա ընդգծել է, որ պատերազմի հետևանքով կորսվել է Արցախի զբոսաշրջային վայրերի մեծ մասը: