Հադրութի շրջանում հայտնաբերվել է 1 հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հադրութի  շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել  և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ը:

Նրա ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: