Չարագործի իշխանությունն անցնում է կորոնավիրուսի դեմ «կամավորության» ներքո քողարկված պարտադիր պատվաստումների

Չարագործի իշխանությունն անցնում է կորոնավիրուսի դեմ արտաքուստ կամավոր, բայց, ըստ էության, այդ «կամավորության» ներքո քողարկված պարտադիր պատվաստումների , ինչը մարդու իրավունքների ոտնահարում է:

Պատվաստումների, ըստ էության, պարտադիր բնույթը հիմնավորվում է նրանով, որ դպրոցների ուսուցիչներից, այլ հիմնարկների աշխատակիցներից, որոշ տեղեկությունների համաձայն, արդեն իսկ պահանջում, իսկ եթե առաջնորդվենք զուտ պաշտոնական տեղեկատվությամբ, նախատեսում են շատ շուտով պահանջել կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնել, այսինքն` այժմյան դրությամբ վճարել ամսական 30 000 դրամ (որն, ի դեպ, թեև աննորմալ բարձր գումար է, սակայն հետագայում կարող է ավելի բարձրացվել), կամ պատվաստվել, հակառակ պարագայում` նրանց թույլ չի տրվի աշխատանքը շարունակել:

Ավելին. պաշտոնական տեղեկատվության համաձայն, վերոնշյալ կարգը նախատեսվում է նաև ուսանողների ու սովորողների համար:

Քանի որ ուսուցիչների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բազմաթիվ այլ հաստատությունների, կազմակերպությունների աշխատակիցների, ուսանողների և սովորողների գերակշիռ մասն ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնելու համար 30 000 դրամ վճարելու հնարավորությունը չունի, առավել ևս չի կարող կորցնել աշխատելու հնարավորությունը կամ հրաժարվել սովորելը, ուսանելը  շարունակելուց (որի դիմաց նրանց մեծամասնությունը, ի դեպ, նախորդ տարիներին բավական մեծ գումարներ է վճարել), ստիպված է լինելու պատվաստվել, հետևաբար ստացվում է, որ պատվաստումը, ավելի ճիշտ, պատվաստումները, ըստ էության, դառնալու են պարտադիր:

Ինչո՞ւ պատվաստումները, ոչ թե պատվաստումը… Ոչ միայն այն առումով, որ խոսքը ոչ թե մեկ, այլ թիրախում հայտնվելիք բազմաթիվ անձանց մասին է: Խնդիրն այն է, որ այժմ գոյություն ունեցող ցանկացած պատվաստանյութ, որոշ տեղեկությունների համաձայն, ընդամենը խիստ ժամանակավոր արդյունք է ապահովում, հետևաբար այժմ պատվաստվողները թող բնավ չզարմանան, եթե, ասենք, 6 ամիս կամ մեկ տարի հետո իրենցից նորից պահանջվի պատվաստվել: Թե բազմաթիվ պատվաստումներից հետո ինչ կմնա մարդու առողջությունից, երբ նույնիսկ մեկ պատվաստումն է խիստ վտանգավոր, թողնում ենք ընթերցողների երևակայությանը:

Aysor.amհրապարակման  համաձայն, լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, այլ հիմնարկների աշխատակիցներին ստիպում են պատվաստվել` սպառնալով ազատել աշխատանքից։ Ավանեսյանն, ըստ էության, չի հերքել այդ լուրերը, ինչը հուշում է, որ դրանք համապատասխանում են իրականությանը կամ, համենայն դեպս, հեռու չեն իրականությունից:

«Չեմ կարող ասել՝ ինչ լուրեր են և ինչ կոնկրետ դեպքերի են դրանք վերաբերում, բայց մենք, իսկապես, պատրաստվում ենք և արդեն իսկ մեր իրավական ակտերում որոշակի փոփոխություններ ենք մտցնում, որպեսզի այն անձինք, ովքեր չեն պատվաստվում, ամսական երկու անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն, որովհետև այսօր արդեն Քովիդի դրական դեպքերի կայուն աճ ենք արձանագրում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը:

Կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճ իրոք կա, բայց Ավանեսյանը, իհարկե, չի ասել, որ նշված աճը կա հենց իր և իր ղեկավարած նախարարության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մեղքով, ինչը հանգամանորեն հիմնավորել ենք մեր «Հակահայ իշխանության հանցավոր թողտվությամբ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ ու վտանգավոր շտամները նույնպես ներթափանցում են Հայաստան» հրապարակումների շարքով , միաժամանակ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին ու զգուշացնելով, որ Հայաստանը նոր աղետի շեմին է:

Ավանեսյանը չի ասել նաև, որ ՊՇՌ թեստավորումը, որի մասին նշել է իբրև չպատվաստվելու այլընտրանք, անվճար չէ, յուրաքանչյուր թեստավորման համար պահանջվում է 15 000 դրամ, ընդ որում, անձն ամսական պետք է 2 անգամ թեստավորվի, որպեսզի խուսափի խիստ վտանգավոր պատվաստումից (պատվաստումների խիստ վտանգավոր լինելուն արդեն իսկ անդրադարձել և առաջիկայում դեռ էլի կանդրադառնանք):

Առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության  համաձայն, օգոստոսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք, գրանցվել է մահվան 7 դեպք: Այսպիսով նոր դեպքերի թվաքանակն անցավ 300-ի շեմը, ինչը կանխատեսել էինք օգոստոսի 4-ին հրապարակված մեր վերլուծականում :

Նույն նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկությունների  համաձայն, Հայաստանում օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք (գրանցվել է մահվան 4 դեպք), 7-ին` 298 (մահվան 5 դեպք),  8-ին` 234 (մահվան 9 դեպք), 9-ին` 140 և մահվան 3 դեպք (ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ օրը 11:00-ի դրությամբ հաստատված նոր դեպքերի քանակը համեմատաբար քիչ է եղել, քանի որ նախորդ օրերի համեմատ 2000-2300-ով պակաս է եղել թեստավորումների քանակը), 10-ին` 313 (մահվան 5 դեպք), 11-ին` 391 (մահվան 6 դեպք), 12-ին` 399 (մահվան 5 դեպք): Կանխատեսելի է, որ շատ շուտով, հավանաբար 10 օրից դեպքերի այս քանակը կկրկնապատկվի:

Օգոստոսի 5-12-ին հրապարակված պաշտոնական տեղեկությունների հիման վրա պարզ թվաբանական հաշվարկ կատարելով, տեսնում ենք, որ այդ ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակը հասնում է 2407–ի, իսկ գրանցված մահվան դեպքերինը` 44-ի:

Վերոնշյալ իրավիճակն իշխանության համապատասխան պաշտոնյաների հանցագործության (գործունեության և անգործության) ուղղակի հետևանքն է:

Արդեն իսկ նշել ենք, առավել քան վստահ ենք և ունենալով համապատասխան հիմնավորումներ, պնդում ենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի վերաբերյալ պաշտոնապես ներկայացվող թվերը երկրում առկա իրականությունը չեն ներկայացնում. նոր դեպքերն իրականում շատ ավելին են, քանի որ հիվանդները, որոնք COVID-19-ը թեթև կամ միջին ծանրությամբ են տանում, հիմնականում չեն դիմում բուժհաստատություններ ու դուրս են մնում պաշտոնական վիճակագրությունից:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան