Լիբանանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի տարածքից ավելի քան 10 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, որոնց մի մասն իսրայելական ՀՕՊ համակարգերը որսացել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

«Ավելի քան 10 հրթիռ է արձակվել Լիբանանից իսրայելական տարածքի ուղղությամբ: Դրանց մեծ մասը ՀՕՊ համակարգը որսացել է, մյուսները պայթել են անմարդաբնակ տեղանքում»,- ասվում է բանակայինների հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում արձակման կայանների ուղղությամբ, որտեղից իրականացվել է հրթիռակոծումը: