Նոր ԱԺ-ն երրորդ օրն է՝ աշխատանքի փոխարեն զբաղված է վիճաբանություններով. ՔՊ պատգամավոր

Արդեն երրորդ օրն է` Հայաստանի նոր խորհրդարանն աշխատանքի փոխարեն զբաղված է ապարդյուն վիճաբանություններով: Այս մասին նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստին խորհրդարանի երեք փոխխոսնակներից մեկի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով` այս ընթացքում Ազգային ժողովն արդեն կարող էր մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովներ ձևավորել և սկսել աշխատանքներն օրինագծերի ուղղությամբ:

«Եվ արդեն սեպտեմբերին, ի շահ քաղաքացիների և ձեռնարկությունների, նոր օրինագծեր կարող էին ընդունվել: Բայց դրա փոխարեն նիստերի դահլիճում շարունակվում է դեստրուկտիվ մթնոլորտ տարածվել: Եկեք այդպես չանենք, և վերջապես կհասկանանք, որ ժամանակ ենք կորցնում` խլելով այն մեր քաղաքացիներից և պետությունից»,- ասաց Պապոյանը: