Երկաթուղայինի օրը ներհանրապետական էլեկտրագնացքները կլինեն անվճար

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։