Հերոսների վերականգնողական քաղաքը օրվա հրամայական է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Հերոսների վերականգնողական քաղաք նախաձեռնության հեղինակ Սուրեն Արեենցը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք սահմանային լարվածությունից, դրա պատճառներից և ադրբեջանի ունեցած նկրտումներից։

Սուրեն Արեենցը պատմեց իր նախաձեռնության մասին, որը իրականացվում է դրամական փոխանցումների և այլ աջակցությունների շնորհիվ, սակայն դեռ զգալի աշխատանք կա անելու՝ կենտրոնն ամբողջացնելու համար, և մեծ ներդրումների անհրաժեշտություն կա։ Կենտրոնը նախատեսված է զինհաշմանդամների համար՝ ոչ միայն ֆիզիկապես խեղված, այլև հոգեպես հաշմված, որոնք հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Քաղաքը լինելու է նաև հոգեկան առողջության կենտրոն, որտեղ նրանք հնարավորություն են ունենալու վերականգնել իրենց հոգեկան առողջությունը և վերադառնալ բնականոն կյանքի, աշխատել կենտրոնում գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Ովքե՞ր են աջակցում կենտրոնին, ո՞ւմ հետ են համագործակցում նախաձեռնության անդամները, և որքանո՞վ է կարևոր նման կենտրոնի գոյությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։