Նիկոլ Անհողն աջ ձեռքով ձախ ականջն է բռնում

Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում` համոզված լինելով, որ հայաստանյան քաղաքականապես անգրագետ մասսան կհավատա իր անգրագիտություններին…

Ըստ Նիկոլ Անհողի, պարզվում է Ադրբեջանը Վրաստանի հետ պետք է կոմունիկացիոն կապ հաստատի Հայաստանի միջոցով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Վրաստանն ունեն բավական երկար համատեղ սահման և կապ ունեն  և՛ երկաթուղային, և՛ ավտոմայրուղիներով…Թբիլիսիի և Բաքվի միջև  Հայաստանով կապի ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը…Հայտարարութան այս մասն այնքանով է անտրամաբանական, որքանով ինչ֊որ մեկն ասեր, որ Հայաստանը Վրաստանի հետ պետք է կապ հաստատի Ադրբեջանի տարածքով…

Նույնն էլ Ադրբեջանի և Իրանի պարագայում…Բաքուն Աստարայով Թեհրանին կապող երկաթուղին կառուցվում է, Նախիջանը Թավրիզին կապող երկաթուղին գործում է, էլ չեմ ասում Ադրբեջանը Իրանին կապող ավտոմայրուղիների մասին…

Նիկոլի հայտարարության այդ կետերն անհեթեթ են և աջ ձեռքով ձախ ականջը բռնելու օրինակին է նման…

Ի դեպ, եթե Բաքուն բավական ակտիվ աշխատում է, այսպես կոչված, Մեղրիի միջանցքը գործածության դնելու ուղղությամբ` ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելով Հորադիզից դեպի Մեղրի, ապա հայկական կողմից այդ առումով որևէ քայլ չի նկատվում. ո՛չ Երասխ֊Սադարակ, ո՛չ էլ Իջևան֊Ղազախ երկաթուղիների վերականգնման ուղղությամբ այս 8 ամիսներին որևէ քայլ չի կատարվել…Նույնն էլ Հայաստանն Ադրբեջանին կապող ավտոմայրուղիների մասին կարելի է ասել…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից