Երասխում  Ադրբեջանը ականանետեր է օգտագործել․ wargonzo

Երասխում  Ադրբեջանը ականանետեր է օգտագործել։ Այս մասին հայտնում են առաջնագծում @wargonzo-ի աղբյուրները:

Նախիջևանի հետ շփման գծի որոշ հատվածներում գյուղերի բնակիչները նույնիսկ ավելի ծանր զինամթերքի, հնարավոր է ՝ ռումբերի պայթյուններ են լսել:

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա: