ՍԴ որոշումը պայմանավորված է առնվազն 5 դատավորների խիզախության բացակայությամբ․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարգելի գործընկերներ,

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու Սահմանադրական դատարանի որոշումը բնական է՝ պայմանավորված է առնվազն հինգ դատավորների խիզախության բացակայությամբ։ Ընտրական իրավախախտումների հաստատված զանգավածային բնույթը, Սահմանադրական դատարանում նիստի ընթացքում նույնիսկ դրանց արձանագրումը, հակափաստարկների բացակայությունը՝ այլևս փաստ է, որը կախվածության մեջ չէ ՍԴ որոշումից։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ովքեր ամեն օր հետևում էին այս դատավարությանը, աջակցում էին մեզ և հենց Ձեր օգնությամբ այս զանվածային խախտումները դարձան հանրությանը հասանելի։

Հիշեցնեմ ընկերներ ջան, նման «որոշումներից» երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը: