Հիմա, գոնե հիմա հայաստանյան հասարակության կուրացած ու խլացած հատվածին պարզ կլինի՞, թե իրենից ինչ է ներկայացնում պոռնիկ Եվրոպան. 2

Ռուսաստանը կհաղթարի փորձությունը, իսկ ի՞նչ կլինի Հայաստանում…

 

Սկիզբը` այստեղ

Ռուսաստանի Դաշնությունում երեք միասեռ զույգերի ամուսնության գրանցումը մերժելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումից հետո, Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասն ասել է, որ ինքը կընթերցի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան`դրանում միասեռ ամուսնությունների ճանաչման դրույթներ գտնելու համար …

«Մենք կրկին ուշադիր կկարդանք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, կփորձենք այնտեղ ինչ-որ բան գտնել պետության կողմից այս կամ այն կարգավիճակում միասեռ զույգերի ճանաչման անհրաժեշտության մասին, և միայն դրանից հետո կորոշենք ՄԻԵԴ որոշումը կատարելու հնարավորությունը»,- անցած երեքշաբթի ՏԱՍՍ-ին ասել է Կլիշասը:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը Ռուսաստանից երեք միասեռ զույգերի ամուսնության գրանցումից հրաժարվելը ճանաչել է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի («Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք») Խախտում: Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները:

Դժվար է չնկատել, որ ՄԻԵԴ-ն իր վերոնշյալ որոշմամբ կամայական մեկնաբանություն է տվել կոնվենցիայի 8-րդ հոդվածին, ինչպես նաև անտեսել այլ նորմեր և իրողություններ: Անձի` իր անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքն իր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքն է, ինչը ճիշտ կերպով արտացոլված է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասում և բազմաթիվ այլ երկրների սահմանադրությունների մեջ, և ինչը բոլորովին այլ բան է նշանակում:

Դժվար է չնկատել նաև Կլիշասի խոսքում առկա նրբին հեգնանքը ՄԻԵԴ-ի կամ նրա որոշման նկատմամբ: Նույն կոնվենցիայի հոդված 12.1-ի («Ամուսնության իրավունք») համաձայն, «Ամուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան»:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 79-րդ հոդվածի նոր նորմի համաձայն, Ռուսաստանում չպետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի դրույթների հիման վրա ընդունված միջպետական մարմինների որոշումները հիմնական օրենքին հակասող մեկնաբանությամբ:

Ավելին. Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 2020թ. կատարված փոփոխությունները «ամուսնության ինստիտուտը որպես տղամարդու և կնոջ միություն» պաշտպանելու մասին նորմ են ներառում: Ակնհայտ է, որ Ռուսաստանը որևէ իրավական կամ օրենսդրական խնդիր չունի ՄԻԵԴ-ի վերոնշյալ որոշումը չկատարելու համար ու չկատարելու դեպքում, և կասկածից դուրս է, որ չի կատարի:

Անդրադառնանք Հայաստանին. կասկածից գրեթե դուրս է, որ մի օր էլ Հայաստանից միասեռական զույգերը կդիմեն ՄԻԵԴ` այստեղ իրենց ամուսնությունը չգրանցելու բողոքով, եթե, իհարկե, արդեն չեն դիմել: Համոզված ենք, որ նման բողոք կամ բողոքներ ստանալու դեպքում ՄԻԵԴ-ը Հայաստանի առնչությամբ նույնպես կայացնելու է նույնաբնույթ` միասեռ անձանց ամուսնական միության գրանցումը պարտավորեցնող որոշում: Եվ այդ դեպքում խնդիրն այն է, թե ինչպե՞ս կվարվեն ՀՀ իշխանությունները` կհրաժարվե՞ն ՄԻԵԴ-ի որոշումը կատարել, թե կկատարեն այն…

ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի («Ամուսնանալու ազատությունը») 1-ին մասի համաձայն, «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն» (ընդգծումը` մերը): Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունը չի սահմանում կանանցից կամ տղամարդկանցից բաղկացած զույգերի միմյանց հետ ամուսնանալու իրավունք:

Սահմանադրության 5-րդ հոդվածի («Իրավական նորմերի աստիճանակարգությունը») 1-ին մասի համաձայն, «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ», ինչը նշանակում է, որ այն գերակա է ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային պայմանագրերի (ներառյալ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի), ինչպես նաև ՄԻԵԴ-ի ցանկացած որոշման ու վճռի նկատմամբ:

Սակայն Ստամբուլյան կոնվենցիայի ու Հայաստանում դրա վավերացման կողմնակից, Փարիզի հյուրանոցում իրեն սուրճ մատուցած այլասերված հայ երիտասարդի հետ շփված ու նրան ըմբռնումով մոտեցած, այդ հանդիպման մասին հրապարակայնորեն հայտարարած ու նույն ըմբռնումը հայ հասարակությունից ակնկալող ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի համար ՀՀ Սահմանադրությունը ե՞րբ է ունեցել իրավական որևէ արժեք, որ հիմա ունենա, առավել ևս, որ «ժողովրդից» արդեն «ստացել է» «պողպատյա մանդատ»…

Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրական դատարանին և առաջիկայում միասեռ ամուսնությունների հարցում նրա դիրքորոշմանը, ապա Նիկոլն, իր իշխանության հետ միասին, կադրային հեղաշրջումն այնտեղ հո իզուր չի՞ կատարել… Այնպես որ, ԱԴ-ից Սահմանադրությանը և, ընդհանրապես, ՀՀ օրենսդրությանը հավատարիմ լինելու ինչ-որ լուրջ ակնկալություններ չպետք է ունենալ, և չպետք է զարմանալ, եթե ՍԴ-ն վաղը հանկարծ որոշի, որ սևը սպիտակ է, իսկ սպիտակը` սև:

ՀՀ գերագույն գլխավոր դավաճանը, որը կարծում է, թե արդեն մարսել է իր և իր իշխանության մի շարք ներկայացուցիչների պետական դավաճանությունը, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը, դրան հաջորդած հայտնի գործողությունները և անգործության դրսևորումները, կեղծված ընտրությունները, այդ ամենից ոգևորված, առաջիկայում իր իշխսնության հետ միասին կարող է գնալ նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քայլին: Կհաջողվի՞ դա նրան, թե ոչ` կախված է մեզանից յուրաքանչյուրից: Պայքարը դեռ ավարտված չէ…

 

Արթուր Հովհաննիսյան