Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ քննարկում է մի քանի շենքերի պատկանելության հարցը

Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ բանակցություններ է տանում քաղաքում մի քանի շենք-շինությունների պատկանելության և գործառնական նշանակության փոփոխության շուրջ: Այս մասին հայտնում է Shantnews-ը։

Խոսքը, մասնավորապես, ռուսական նախկին Կեչի շենքի, 8-րդ զինվորական թաղամասի կիասակառույցների և Ալեքասանդրապոլի բերդի՝ Պայտաձև ամրոցի մասին է: Ամրոցի տարածքը չի օգտագործվում, այն լքված է: Պաշտպանական կառույցը զինվորական թանգարանի վերածելու առաջարկն է վերջին տարիներին քննարկվում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում