Դատախազությունը Սիսիանի քաղաքապետին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Նշենք, որ Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է. ցուցակում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը: