Իրաքի՝ կորոնավիրուսային հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 82-ի. վիրավորները 100-ից ավելի են

Իրաքի Դի Քարի հարավային նահանգի Էն Նասիրիա քաղաքի կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցում հուլիսի 12-ին բռնկած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 82-ի, վիրավորները 100-ից ավելի են, հայտնում է BBC-ն:

«Իմամ Հուսեյն» քովիդ-հիվանդանոցում բռնկման պատճառ է դարձել թթվածնի բալոնի անփույթ օգտագործումը, ինչը հանգեցրել է դրա պայթյունի:

Էն Նասիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ հաջողվել է մեկուսացնել կրակի տարածումը: Պատահարի պատճառով նահանգի առողջապահության նախարար Սադամ աթ Թավիլը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել: