Ես ուզում եմ ՀՀ նախագահից լսել դա. Հրայր Թովմասյանը միջնորդեց Արմեն Սարգսյանին հրավիրել ՍԴ

Քիչ առաջ  Հրայր Թովմասյանը միջնորդեց գործով որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին՝ պարզելու համար, թե ինչու է հունիսը 20-ին սահմանվել արտահերթ ընտրությունների օր:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն սկսել է քննել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը:

«Ես ուզում եմ ՀՀ նախագահից լսել, որ իր վրա որևէ ճնշում, հարկադրանք չի եղել, ինքը միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել այդ օրը նշանակել, որպեսզի այդ հարցն ընդհանրապես դուրս գա, հասկառակ դեպքում ՍԴ-ն պետք է անդրադառնա այդ հարցին»,-ասաց նա: