Հրապարակվել է կործանված Ан-26-ի սև արկղի լուսանկարը

Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաստատել է Պալանա գյուղի մոտակայքում կործանված Ан-26-ի ինքնաձայնագրիչներից մեկի հայտնաբերման մասին տեղեկությունը: Տելեգրամյան ալիքում նա հրապարակել է հայտնաբերված սև արկղի լուսանկարը:

«Լեռնային փրկարարները զննել են բլուրը և ափը մինչև 60 կիլոմետր հեռավորության վրա: Որոնողական աշխատանքներին ներգրավված է եղել 72 մարդ, 14 սարքավորում»,-նշել է նա:

Ինչպես բացատրել է Սոլոդովը, աշխատանքները չեն դադարում, ինչը թույլ է տալիս ցերեկային ժամերն ու եղանակային պայմանները:

Հիշեցնենք, որ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են բոլոր 22 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները: