«Տարվա պետական կառույց» անվանակարգում մրցանակը անձամբ ստացա․ Արման Թաթոյան

Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակը երեկ անձամբ ստացա Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանից։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։

«Հայկական Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին ներկայացրեցի մեր աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտում մեր ռազմավարությունը, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:

PR դպրոցի մասնակիցներին հետաքրքրող թեմաները շատ տարաբնույթ էին, և բոլոր մասնակիցներն էլ քննարկման կարևո հարցեր բարձրացրին:

Մանրամասն քննարկեցինք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը շրջանակը, և նորից շեշտեցի, որ Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայկական PR մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին մեր հաստատությանը տրված գնահատականի համար»,-գրել է նա: