Հայաստան՝ մշուշոտ ապագայով (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը և փոխտնօրեն Արեն Վարդապետյանը:

Մեր երկիրը թևակոխում է աշխարհաքաղաքական մարտահրավերների մի նոր ու խիստ վտանգավոր փուլ. Արցախյան երրորդ պատերազմը տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծել, ու երկրներից ամեն մեկը փորձում է այս իրավիճակից օգուտ քաղել և պատերազմից թուլացած, պարտված Հայաստանից պոկել հնարավորինս ավելին:

Այս կործանարար իրավիճակից կարող էինք խուսափել, եթե ընտրություններում չվերընտրվեր պարտվածը, Արցախը թշնամուն հանձնածը, այլ գային մարդիկ, ովքեր ունակ կլինեին բանակցելու ու զսպելու թշնամու մեծ ախորժակը:

Իսկ այսօր այլ պատկեր է. Ալիևը մեկ առ մեկ Փաշինյանի առաջ է դրել բանավոր, գրավոր՝ հետնաբեմերում ու վերելակներում նրա հետ ձեռք բերած բոլոր հակահայկական պայմանավորվածությունները, պարտադրելով պարտված-վերընտրվածին՝ մեկ առ մեկ կատարել իր բոլոր պահանջները:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում: