Մինչև մարզպետը չգա, ճանապարհը չեն բացելու. գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը

Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ  գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։

Գյուղացիները նշում են՝ մինչև մարզպետը չգա, ճանապարհը չեն բացելու։

Գյուղացիների խոսքով` առուները չորացել են, բերքը չորանում է․ «Ապրանք ենք տնկել, ջրերի փողը տվել ենք, ջուր չկա, որ ջրենք: Մարզպետը թող աթոռից կտրվի, հելնի, գա ստեղ, հարցը լուծի»։

Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհները, գյուղացիները ընդդիմացան և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և գյուղացիների միջև։