Բլինկենն ու Մակրոնը քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները և Ուկրաինայում ռուսական ագրեսիան։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում։

«Պետքարտուղար Բլինկենն ու նախագահ Մակրոնն ընդգծել են Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հատատելու ընդհանուր նպատակները՝ Ռուսաստանի ագրեսիվ և անպատասխանու վարքագծի հանդեպ միաժամանակյա հակազդեցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բլինկենն ու Մակրոնը քննարկել են անդրատլանտյան համագործակցությունը՝ Չինաստանի հարկադրող տնտեսական պրակտիկայի դեմ պայքարում։

Կողմերը խոսել են նաև ահաբեկչական սպառալիքներին հակազդելու, ժողովրդավարությանն ու աֆրիկացի գործընկերների ներուժի բարձրացման համատեղ ջանքերին աջակցելու մասին։