Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում․ հայտարարվել է «1-Բիս» կանչ

Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։