Էջմիածնի մի տեղամասում «Հայաստան» դաշինքի ստացած 261 քվեն արձանագրել են 26

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղակայված 14/8 ընտրատեղամասում Հայաստան դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կապանում տեղակայված 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է 0:

Իսկ Վանաձորում տեղակայված 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ՝ 10-ից հասնելով 100-ի: