Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվեց

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը  որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու  մասին։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Միևնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պ-ն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Ըստ փաստաբանի՝ Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ և վերջինս պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ։