ԵԱՀԿ ԽՎ-ը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային, բայց ինտենսիվ բևեռացված

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցակցային։

2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին ու ընդհանուր առմամբ լավ կազմակերպված, այնուամենայնիվ, այն բնութագրվում է որպես ինտենսիվ բևեռացված։ Քարոզչության բացասական տոնայնությունը և անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում  ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը, ներկայացնելով ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության համատեղ եզրակացությունները։

Նշվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով որոշ անորոշություններ են եղել։ Վարչարարությունն իր գործն արել է թափանցիկ, փոխգործակցային ու պրոֆեսիոնալ ձևով և վայելել շահագրգիռ կողմերի վստահությունը։

Հենրիկսենի խոսքերով, ընտրողներին տրվել է բավական մեծ ցանկ, ընդհանուր առմամբ հարգվել են հիմնարար ազատություններն ու իրավունքները, մրցակիցները կարողացել են ընտրարշավը կազմակերպել ազատորեն։ Ընդհանուր առմամբ, կանայք ակտիվ են եղել ողջ ընտրարշավի ժամանակ։

Ընտրության օրը, հաշվի առնելով նաև հաշվարկը, ստացել են դրական գնահատական։

Քարի Հենրիկսենը նշեց, որ որպես ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար, հաճելի էր առաջնորդել 73 դիտորդի՝ 24 երկրներից, որոնք մեծամասամբ դրական կարծիքներ են հայտնել ընտրությունների կազմակերպման և իրականացման հետ կապված։

«Միաժամանակ, ներկայացված փոփոխությունները հանգեցրել են կանանց ավելի լայն ներկայացվածության թեկնածուների ցանկերում, սակայն նրանք մեծ ակտիվություն չեն ցուցաբերել։ Չափազանց կարևոր է, որ կանայք ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլև հնարավորություն ունենան ակտիվորեն մասնակցել քաղաքական ու հասարակական կյանքին»,-ասաց Քարի Հենրիկսենը։

Դիտորդը որպես բացթողում նշեց, որ բազմաթիվ տեղամասեր հասանելի չեն եղել հաշմանդամություն ունեցողների համար, ինչը կարևոր է, քանի որ բոլորը պետք է հավասար հնարավորություններ ունենան։