Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին․ Կարին Տոնոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 5165 կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Կարին Տոնոյանը, որի որդին զոհվեց Արցախի պատերազմում, գրել է

«Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:

15,534 մարդու առջև այսօր խոնարհում եմ գլուխս․ դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը:
Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. այսօրվանից սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում.

– շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները,

– շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը,

– շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերըի իրականացումը սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն:

Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ: Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:

«5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»։