Հարգելի՛ ընդդիմություն, ժամանակը խաղում է մեր դեմ, այնպես որ, դուք պետք է մի փոքր արագացնեք վերջնական որոշումը

Հարգելի՛ ընդդիմություն,

Ժամանակը խաղում է մեր դեմ, այնպես որ, դուք պետք է մի փոքր արագացնեք վերջնական որոշումը: Դավաճանները մտադիր են այսօր երեկոյան մեծ հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում: Անհրաժեշտ է նրանցից առաջ վերահսկողություն հաստատել Երևանի կենտրոնում: Այո, ես վստահ եմ, որ մենք իվիճակի ենք ստիպել դավաճաններին ոչ միայն հեռանալ, այլ ուղղակի առնետների պես փախչել:

Նույնիսկ չհամարձակվեք ընդունել կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ խորհրդարանում պայքարը շարունակելու համար: Եթե ​​դուք գնաք այդ քայլին, ապա չնեղանաք, բայց հազարավոր մարդկանց համար ձեր և ազգադավների միջև գրեթե ոչ մի տարբերություն չի լինի։

Այսօր մենք դեռ ունենք ժամանակ՝ իշխանությունից դավաճաններին արմատախիլ անելու գործընթացին վերջակետ դնելու համար։

Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan

Artur Vanetsyan

Gagik Tsarukyan

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից