Նոր ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն. Ստեփան Դանիելյան

Ինձ թվում է, որ new ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, սուս ու փուս վերցնում եք մանդատներն ու գնում եք խորհրդարան։

Հիմա խիպիշներ չեք սարքում, ՔՊ-ն կրել ա, մի քիչ ավելի ադմինիստրատիվ լծակ, մի քիչ պակաս, մեծ հաշվով պատկերը դրանից չի փոխվում։

Գնում եք խորհրդարան այնտեղ լռելու համար, հրաժարվում եք բոլոր սահմանադրական պաշտոններից՝ ԱԺ փոխնախագահ, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահներից ու տեղակալներից և մյուս բաներից, քննարկումներին չեք մասնակցում, այսինքն ձևավորվում է ցածր լեգիտիմություն ունեցող խորհրդարան։

Լուռ նստում եք ու սպասում հարմար պահին, երբ ժամը գա, վայր եք դնում մանդատներն ու ստեղծում խորհրդարանական ճգնաժամ, որը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով։

Իսկ այդ ժամը գալու է, երբ ստիպված լինեն կատարել իրենց վրա վերցրած արտաքին պարտավորությունները, երբ անգամ վերջին բոմժի աչքերը բացվեն։

Արցախը հանգիստ թողեք, դա հիմա միջազգային տարածք է, այնտեղ այլ գործընթացներ են գնում, Հայաստանի մասին մտածեք։

Մոռացա ասեմ, թարգում ենք եղած կուսակցություններն ու նոր շարժում ենք սկսում, ոչ պոպուլիստական, սա ամենաբարդն է»։