Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դուք թողեցիք Ինձ, մոռացաք Իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին՝ բաժակ բարձրացնելով Բախտի աստծու պատուին։

Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարութիւն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք (Եսայի 65:12)», – գրել է Բագրատ Սրբազանը։