Ես՝ որպես 6 երեխաների հայր, իրենց ապագան տեսնում եմ ավելի զարգացած, կայուն, անվտանգ հայրենիքում (տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը քվեարկեց 1/19 տեղամասում: Քվեարկությունից հետ նա զրուցեց լրագրողների հետ՝ նշելով, որ քարոզարշավը ցույց է տվել՝ երևանցին, հայաստանցին, ժողովուրդը պատիվ ունի:

Մարգարյանը նշեց՝ իր ընտրությամբ մանուկների ապագան ավելի լավն է տեսնում:

«Մենք կարողացել ենք մեր ծրագրերը, կատարած գործերը և անելիքները ներկայացնել: Մեր առաջնային խնդիրը անվտանգ լինելն է, մեր երեխաների ապագան է»,-ասաց Մարգարյանը:

Խոսելով թիմից բերման ենթարկվածների և նրանց դեմ ուղղված սադրանքների մասին՝ Մարգարյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի  կենտրոնական շտաբն այդ մասին արդեն խոսել է, հիմա միայն մնում է սպասել գործընթացի ավարտին:

Մանրամասները՝ տեսանյութում