Սոթքի ընտրական կենտրոնում քվեարկությունը որոշ ժամանակով դադարեցվել է․ ինչ է կատարվել

Սոթքի 20/50 ընտրատեղամասում քվերակությունը մի քանի րոպեով դադարեցվել է:

ArmLur.am-ի  թղթակիցը նշում է, որ երբ նկարահանող խուբը հասել է տեղամաս, ասել են, որ ներսում քվեարկությունը դադարեցվել է, քանի որ տեխնիկական խնդիր է առկա։

Քիչ անց արդեն պարզվել է, որ քվեախցիկի հետևի պատին ամրացված կտորն է պոկվել, մարդիկ բարձրացել են փակցնելու և վերահսկելի է դարձել քվեարկության ընթացքը: Այս պատճառով էլ դադարեցվել է քվեարկությունը։

Ի դեպ, նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում զինվորներ էին քվեարկության գնացել։