Կարիբյան ճգնաժամ-2․ Ռուսաստանը դատապարտված է հաղթելու

Հիտլերը ԽՍՀՄ վրա հարձակումը սկսեց հունիսի 22-ին, Բայդենը փորձելու է սկսել Պուտինի հետ հանդիպումից հետո։

Պուտինը, ամենայն հավանականությամբ, կարմիր գծերը չանցնելու և արդեն անցածներից ետ քաշվելու պահանջներ է դնելու, որոնց կատարումից Բայդենը հրաժարվելու է։

ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը դրանից հետո կսրվի, նույնիսկ հնարավոր է մինչև ատոմային ճգնաժամ։ Հենց դա էլ պետք է Պուտինին, որովհետև այդ ճգնաժամից Ռուսաստանը հաղթող է դուրս գալու։

Որոշ ուժեր Հայաստանում փորձում են համոզել մարդկանց, որ Ռուսաստանն իբր պարտվում է և պետք է աշխարհաքաղաքական բևեռ փոխել։ Դա ծուղակ է։

Ի դեպ, Բայդենի հետ հանդիպումից առաջ Պուտինը անակնկալ է պատրաստել։ Երկու օր առաջ Ռուսաստանի դատարանը վարույթ է ընդունել 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումն ու տարածքային ամբողջականության խախտումը անօրինական ճանաչելու մասին հայցը։

Աշխարհին ծանր մի քանի ամիսներ են սպասվում, բայց ամեն ինչ լավ է լինելու։

Հայկ Այվազյան
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար