Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 24)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Նիկոլի պետական դավաճանությունը շարունակվում է ու շարունակվելու է, քանի դեռ չի կալանավորվել:

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով.

Երեկ` 2021թ. հունիսի 12-ին  հայտնի դարձավ կապիտուլյանտ, հողատու, ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի Նիկոլ Փաշինյանի հերթական պետական դավաճանության մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդված), որին մասնակից են նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածի և (կամ) Արցախի պաշտպանության բանակի համապատասխան պաշտոնյաները, անշուշտ, ղեկավար կազմից (նրանց ինքնությունը պետք է պարզվի քրեական գործ հարուցելուց հետո, նախաքննության արդյունքում):

Իրեն անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած, Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի պետականությունը կործանման եզրին հասցրած, ՀՀ ներքին կայունության և ազգային անվտանգության նկատմամբ անմիջական սպառնալիք հանդիսացող Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ, կարգադրությամբ, ցուցումով, որն, անշուշտ, դրա իրավունքը չունի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության թշնամի պետությանը` Ադրբեջանի Հանրապետությանն է հանձնվել Ակնայի ամբողջ ականադաշտերի (ականապատման) քարտեզը 15 ռազմագերու դիմաց:

Նախ, ընդգծենք, որ վերոնշյալ քարտեզն արտաքին թշնամուն հանձնելուն իր մասնակցությունը հաստատել է հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը:

Երկրորդ.  որպեսզի հասկանալի լինի Ակնայի ականադաշտերի քարտեզի նշանակությունն ու կարևորությունը, ներկայացնենք մի հատված ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից.

«Որպեսզի պարզ լինի, թե ինչ հզոր խաղաթղթի մասին է խոսք գնում, թվերով ներկայացնեմ։ Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել։ Մարդ կարող է ռազմական գործից չհասկանա, բայց դիվանագիտությունից էլ չհասկանա ու նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց։ Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար…»:

Թե դա ինչ է Ադրբեջանի համար, թեկուզ մասամբ կարելի է հասկանալ նաև կատարվածի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, որով թշնամի պետությունը վերոնշյալ քարտեզը ստանալու առնչությամբ, ըստ էության, չի թաքցրել իր գոհունակությունը, բարձր է գնահատել Վրաստանի կառավարության աջակցությունը՝  Հայաստանի կողմից Աղդամի (Ակնայի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզը Ադրբեջանին փոխանցելու գործում, միաժամանակ կարևորել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գլխավորությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Շվեդիայում ԵԱՀԿ շվեդական նախագահության դերը:

Ավելին. Ալիևը քննարկում է հունիսի 12-ն «Ակնայի ազատագրման օր» հռչակելու հարցը, իսկ ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է. Ակնայի (Աղդամի) ականապատ տաածքների քարտեզը հայկական կողմից ստանալը որակում են որպես Հայաստանի ու հայերիս նկատմամբ Ալիևի քաղաքականության և ադրբեջանական դիվանագիտության հերթական հաղթանակ։

Երրորդ. վերոնշյալ պետություններն ու պաշտոնյաներին, անշուշտ, նույնպես պետք է համարել ԱՀ և ՀՀ արտաքին թշնամիներ, սակայն, նրանք ոչնչի չէին հասնի, եթե դավաճանը` տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանն իր հանցախմբի հետ միասին, տանից, այսինքն` Հայաստանից չլիներ:

Չորրորդ. Ակնայի ականադաշտերի քարտեզն արտաքին թշնամուն հանձնելով, ներքին թշնամին` ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանն իր հանցախմբի հետ միասին, հիմնավորապես թաղել է մեր հայրենիքի մասը հանդիսացող Ակնան Արցախին կամ հայերիս երբևէ վերադարձնելու հնարավորությունը, և միանգամայն իրավացի է Կարեն Հովհաննիսյանը` գրելով. «Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար…»: Դարձյալ, ըստ փորձագետի, «առանց ՀՀ իշխանության փոխանցած քարտեզի, Ադրբեջանը հազիվ թե կարողանար Աղդամում մարդ բնակեցնել»:

Հինգերորդ. անժխտելի է, որ տանկային և հետևակի համար նախատեսված մոտ 100 000, ավելի որոշակի` 97 000 ականները գտնելու և հողի տակից հանելու համար, Ադրբեջանը ստիպված էր լինելու առնվազն 10-15 տարի (https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1390692511310686), ըստ որոշ գնահատականների, նույնիսկ մինչև մոտ 30 տարի, ահռելի ֆինանսական և այլ միջոցներ կորցնել (ըստ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի, յուրաքանչյուր ականի հայտնաբերման և վնասազերծման համար պահանջվում է ավելի քան 1000 եվրո), ինչպես նաև այդ ընթացքում բազմաթիվ զոհեր ունենալ, իսկ հիմա Ակնայի ականազերծման քարտեզը ստանալով, դրանով արդեն ստացել է նաև նշված կորուստներից խուսափելու հնարավորությունը:

Վեցերորդ. քանի դեռ Ակնայում տարածքներն ականազերծված չէին, թշնամի պետություն Ադրբեջանն այնտեղ չէր կարող բնակեցում կատարել, տնտեսություն զարգացնել և այլն, իսկ հիմա կարող է: Ընդ որում, կարող է ոչ միայն դա, այլև ականազերծման համար անհրաժեշտ ահռելի ֆինանսական միջոցները (մի քանի տասնյակ միլիոն եվրո), որոնք այլևս ստիպված չի լինի ծախսել այդ նպատակով, նպատակաուղղել իր բանակն առավել զինելու, Արցախի ու Հայաստանի դեմ նոր պատերազմի ու հաղթանակի պատրաստվելու համար:

Յոթերորդ. Ադրբեջանին հանձնելով Ակնայի ականադաշտերի քարտեզը, Հայաստանն անվերադարձ կորցրել է 97 000 ականների գնման, տեղափոխման ու տեղադրման վրա ծախսված ողջ ահռելի գումարը:

Ութերորդ. ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի Նիկոլ Փաշինյանը փորձելով քողարկել, թաքցնել կատարված գործարքի հանցավոր բնույթը, դրանով թշնամի պետությանը դավաճանաբար ցուցաբերված հսկայական օգնությունը և, բնականաբար, Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը հասցված ծանր հարվածը, երեկ` հունիսի 12-ին, Գավառում բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը հայտարարել է, թե մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել :

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել, կեղծել է` փորձելով կատարվածը ներկայացնել ոչ թե փոխանակման գործարք, այլ Ադրբեջանի կողմից գերիների վերադարձից հետո տվյալ քայլին Հայաստանի պատասխան քայլ: Տվյալ սուտն ապացուցվում է այն փաստով, որ եթե Ադրբեջանն առանց Ակնայի ականադաշտերի քարտեզը ստանալու, հայ գերիներին վերադարձնող լիներ, վերադարձրած կլիներ ավելի վաղ, մինչդեռ մոսկովյան եռակողմ հայտարարությունից հետո անցած ավելի քան կես տարում, խատելով նույն հայտարարության 8-րդ կետով իր ստանձնած պարտավորությունը, նրանց չէր վերադարձրել, հակառակը` պաշտոնապես հայտարարել էր, թե Ադրբեջանում հայկական կողմից ռազմագերիներ չկան:

Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ սուտն ապացուցվում է նաև Ադրբեջանի արտգործնախարարության 12.06.2021թ. հաղորդագրությամբ  և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի 12.06.2021թ. հայտարարությամբ:

Իններորդ. ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի Նիկոլ Փաշինյանը, սակայն, հաշվի չի առել, որ եթե նույնիսկ իրականություն լինի կամ հիմք ընդունվի իր հայտարարությունը` ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել, ապա, բնականաբար, հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ եք մեր գերիներին (ընդ որում, նրանց սոսկ փոքր մասին…) վերադարձնելու Ադրբեջանի քայլին Ակնայի ականադաշտերի քարտեզը հանձնելու քայլով պատասխանել…

2020թ. նոյեմբերի 9-ի մոսկովյան եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն` «Կատարվում է ռազմագերիների, գերիների, այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Անժխտելի է, որ Ադրբեջանը չի կատարել վերը նշված հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունը, և պաշտոնապես ստել է` ավելի վաղ հայտարարելով, թե ինքն արդեն վերադարձրել է հայկական կողմի բոլոր ռազմագերիներին:

Եթե նույնիսկ համարենք, թե Ադրբեջանն իսկապես, առանց վերոնշյալ քարտեզը ստանալու, վերադարձրել է մեր ռազմագերիներին, ապա դրանով ընդամենը կատարել է հիշյալ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունը, և ոչ թե` բարի կամք դրսևորել, որի դեպքում նույնպես մեր կողմից կարելի էր բարի կամք դրսևորել, բայց, իհարկե, ոչ այսպիսի անհամարժեք կերպով:

Տասներորդ. Գավառում վերոնշյալ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև` ժամանակի ընթացքում, մեզ համար անհասկանալի կերպով, Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել, մենք երբեք չենք հրաժարվել: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ խոստովանել է` նոյեմբերի 9-ից հետո, գերիների վերադաձին զուգընթաց, որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Սա պետական դավաճանության հրապարակային ինքնախոստովանություն է, քանի որ Հայաստանը, ՀՀ-ի կողմից կապիտուլյանտի ստորագրած նոյեմբերի 9-ի մոսկովյան եռակողմ հայտարարության համաձայն, չուներ ու չունի Ադրբեջանին ականադաշտերի քարտեզներ հանձնելու պարտավորություն, մինչդեռ Ադրբեջանն ունի մեր ռազմագերիներին, գերիներին և այլ անձանց Հայաստանին վերադարձնելու պարտավորություն, փոխադարձաբար նաև Հայաստանը` Ադրբեջանին…

Վերը շարադրվածից ակնհայտ է, որ կատարվել է հայկական զույգ պետությունների` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն` պետական դավաճանություն, մասնավորապես, ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին հյանձնվել է պետական գաղտնիք` Ակնայի ականադաշտերի քարտեզը:

Ավելին. Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակայնորեն հայտարարել է բոլոր ականադաշտերի քարտեզները Ադրբեջանին հանձնելու մտադրության (նախապատրաստվող հանցագործության մասին), ինչը կանխելու համար առավել կարևորվում է պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործի անհապաղ հարուցումը և Նիկոլ Փաշինյանի անհապաղ կալանավորումը:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները, առերևույթ հանցագործության մասին սույն հաղորդումը գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան