Նիկոլի պուպուլիկով տիկինը

Սպասենք հոգեբանների, թերևս նաև հոգեբույժների մասնագիտական եզրակացությանը

 

Հոգեբանները, թերևս նաև հոգեբույժներն առաջիկայում մասնագիտական տեսանկյունից դեռ էլի կանդրադառնան հայ ազգի ու մեր հայրենիքի գլխին պատուհաս դարձած Նիկոլ Փաշինյանի կերպարին, բայց կարդալով նրա «Երկրի հակառակ կողմը» (Երևան, «Անտարես», 2018) գիրքը, տեսնում ես, որ դրանում Նիկոլն իր սեռական շեղվածությունը, օրինակ, սեռական հակումները արձանի ու կտավի նկատմամբ,  չի էլ փորձել թաքցնել:

Այլ խնդիր է, որ զոմբիացվածների բազմությունը, որը կուրորեն գովաբանում,  պաշտպանում, արդարացնում, երկրպագում ու նույնիսկ պաշտում է Նիկոլին, որպես կանոն, բաղկացած է անկիրթ, կիսագրագետ, ոչ գրքասեր, գռեհիկ, անմակարդակ անձանցից, որոնք դպրոցը կամ բուհը մի կերպ ավարտելուց հետո, երևի չեն կարդացել որևէ գիրք, բնականաբար, նույնիսկ իրենց կուռքի գիրքը, այլապես գուցե սթափվեին: Հենց դա նկատի ունենալով էլ, որոշեցինք Նիկոլի վերոնշյալ գրքից համապատասխան մեջբերումներ կատարելով, օգնել նրանց, որպեսզի պատկերացում ունենան, թե իրականում ով է իրենց կուռքը:

Մեջբերում ՀՀ գերագույն գլխավոր դավաճան, թշնամի, իրեն անօրինականորեն, հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած, Հայաստանի երրորդ հանրապետությունը, մեր երկրի պետականությունը կործանման եզրին հասցրած Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի 176-րդ և 177–րդ էջերից.

«Ամիսներ առաջ լսել անգամ այդ մասին չէի ուզենա, բայց այժմ ահա զգում եմ, որ ներսումս մի բանաձև է ծնվում, նոր բանաձև. չի կարող լինել իրական Ազատություն, եթե իրապես ազատ չէ Կինը:

Էլի մտքով ետ գնացի Լուվր. ինձ անհեթեթ էր թվացել Դըլակրուայի «Ժողովրդի առաջնորդ Ազատությունը» կտավը: Այդ կտավում ծխի, ավերակների, դիակների, բարիկադների միջով զինված տղամարդկանց` բանվորների, մտավորականների, երիտասարդների, առաջնորդում է ահավոր գեղեցիկ, փարթամ, ցանկալի մի կին:

Նրա մի ձեռքին հրացան է, մյուս ձեռքին` դրոշ: Նրա դեմքը կենտրոնացած է, մազերը խռնվում են, իսկ նրա ուսերը` էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը` փարթամ ու պիրկ կրծքերը, մերկ են:

Լուվրում նայում էի այդ կնոջ կրծքերին ու սեռական գրգիռներ զգում… Գուցե դա ինձ խանգարեց հասկանալ այն, ինչ հասկացա հիմա: Ազատության սիմվոլը Ազատ Կինն է, ընդ որում, այդ կինը ոչ թե կանանց, այլ ընդհանրապես ազատության, այդ թվում և տղամարդկանց ազատության սիմվոլն է, բոլորի ազատության…» (ընդգծումը` մերը):

Հետաքրքիր է` քանի՞սը հանձին մի ձեռքին հրացան, մյուս ձեռքին` դրոշ, բայց մերկ կրծքերով կնոջ, տեսան Էռատոյին որպես ազատ կնոջ, նրա կերպարը… Բունկեր մտնելը (և ոչ միայն…) այդ ազատության արտահայտություններից  չէ՞ր… Քանի՞սը հանձին ծխի, ավերակների, դիակների վերոնշյալ նկարագրության, հիշեցին 44-օրյա պատերազմը, միայն թե այս դեպքում բարիկադների փոխարեն խրամատներ էին:

Նիկոլի գիրքն ընդհանրապես ներծծված է ֆեմինիզմով ու գենդերով, բայց այստեղ հարկ է փոքր-ինչ անդրադառնալ այս հատվածի, այսպես ասած, փիլիսոփայությանը: Իր, իր կնոջ, ընտանիքի, հայրենիքի ազատության համար պայքարելն, ընդհանրապես, տղամարդու գործն է, բացառիկ դեպքերում կարելի է հասկանալ կնոջ` հանուն ինչ-որ արժեքների, գաղափարների, դրոշ ու հրացան վերցնելը, բայց անհասկանալի և անընդունելի է զինված պայքարում կնոջ կողմից տղամարդկանց առաջնորդելը: Ի՞նչ է` տղամարդիկ մեռե՞լ են, թե փալաս են, գեյ կամ սոսկ արտաքինով տղամարդ, բայց էությամբ կին, ավելի ճիշտ, քած: Դա միայն Ռուբեն Սևակի ասած պոռնիկ Եվրոպայում է ընդունելի և հասկանալի, բայց ո՛չ Հայաստանում:

Եվ, թերևս, ամենակարևորը. պարտադի՞ր է, որ այդ կինը վերոնշյալ պայքարի ընթացքում լինի մերկ կամ մերկ կրծքերով… Եվ եթե այդպիսին է, արդյոք դա չի՞ նշանակում, որ նա, քողարկված թե բացահայտ կերպով, հենց իր կրծքերի և այլ մարմնամասերի մերկությունը ցույց տալու, սեռական ազատությունների, ավելի ճիշտ, սանձարձակությունների դրոշն է վերցրել ու պայքարի ելել հանուն դրանց, իսկ «տղամարդ» կոչվածներին այդ նպատակով պարզապես քարշ է տալիս իր ետևից…

Գիտնականները պարզել են, որ շատ հատկանիշներ, ինչպես, օրինակ, սերը, հավատարմությունը, ոչ մարդու մակարդակի, բայց նույնիսկ բանականությունը, որոնք նախկինում համարվում էին մարդու առանձնաշնորհը, առկա են նաև որոշ կենդանիների մոտ: Խիստ հազվագյուտ հատկանիշներից մեկը, որով մարդը տարբերվում է կենդանուց, որևէ կենդանի չունի այդ հատկանիշը, ամոթն է: Մարդու կողմից իր մերկությունն ի ցույց դնելը, հանրությանը մերկ երևալը, վկայությունն է ամոթի բացակայության, իսկ որոշ դեպքերում գիտակցաբար նպատակաուղղված է հենց մարդու և կենդանու միջև տարբերությունը ջնջելուն:

Վերոնշյալը նաև կտավի հանդեպ սեռական հակումների, սեռական գրգիռների վկայությունն է: Երեկ անդրադարձել էինք  նույն գրքում մեկ այլ` արձանի հանդեպ սեռական հակումների դրվագին, որը կարելի է կարդալ «Պուպուլիկով տիկինը» ենթավերնագրի ներքո: Նիկոլի ու նիկոլականների սիրելի եվրոպական մի շարք պետություններում, ԱՄՆ-ում, Կանադայում, մի խոսքով, Արևմուտքում ահա հենց այդպիսի` պուպուլիկով տիկիններին, տրանսգենդերներին ու հերմոֆրոդիտներին առանձնահատուկ տեղ ու նախապատվություն է տրվում:

ԼԳԲՏ-ների, այսպես կոչված, «իրավունքները», ներառյալ` այլասերվածների և այլասերման քարոզչության, իրենց սեռական շեղվածության, այլասերման փաստը հանրությանը լկտիաբար ի ցույց դնելու «իրավունքը» սատարվում ու պաշտպանվում է վերոնշյալ պետությունների քաղաքական ղեկավարության, որոշների պարագայում նույնիսկ առաջին դեմքերի, ինչպես նաև Եվրոխորհրդի, Եվրամիության և այլ կազմակերպությունների կողմից, որոնց անդամակցում են այդ պետությունները: Չմոռանանք` նաև Սորոսի, Սորոսի հիմնադրամի, գրեթե բոլոր սորոսականների և այս ամենի ետևում կանգնած աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի  կողմից, ոքոնց բոլորի համար Նիկոլը, որպես Հայաստանի ղեկավարի պաշտոնին տիրացած, հենց նա է, որի մասին ընդամենը մի քանի տարի առաջ կարող էին միայն երազել:

Նիկոլը նրանց համար հենց այն է, ինչ պետք է իրենց հակահայ, հակամարդկային, հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, հակաաստվածային ծրագրերի ու նպատակների իրագործման համար:

Թող որևէ մեկը մազաչափ կասկած չունենա, որ ՀՀ պատմության ընթացքում աննախադեպ ընտրակաշառքներով և ընտրակեղծիքներով, վարչական ռեսուրսի, քրեական տարրերի օգտագործմամբ, ինչպես նաև քարոզչության ընթացքում ստի, կեղծիքի ահռելի չափաբաժնի և զոմբիացման տեխնոլոգիայի կիրառմամբ վերստին իշխանության գալու, իր իշխանության վերարտադրությունն ապահովելու պարագայում, Նիկոլը հասնելու է Հայաստանում ևս այլասերվածներին չափազանց մեծ իրավունքներ ապահովող ու նրանց դեմ հանդես եկողների հարցերը լուծող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ինչին արդեն մի քանի տարի սպասում են Արևմուտքը և նույն գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերը: Նիկոլը պարզապես մինչ այժմ չի համարձակվել դա անել, ընտրություններում հաղթելու պարագայում հաստատ կանի:

Եվս մեկ մեջբերում նույն գրքի այս անգամ արդեն 132–րդ էջից.

«- Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել…

– Can i help you?» (թարգմանաբար` ես կարո՞ղ եմ ձեզ օգնել):

Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել` առանց մեկնաբանությունների: Նիկոլազոմբիները գոնե հիմա հասկացա՞ն, թե ում են պատրաստվում ընտրել…

 

Արթուր Հովհաննիսյան