Նժդեհը, ուժը և հայերը

  • 1921 թ. հոկտեմբերի 12-13-ին տեղի ունեցավ ՀՍԽՀ Զանգեզուրի և ԱՍԽՀ Ղուբաթլուի գավառների 43 գործիչների խորհրդակցություն, որի ընդունած որոշման մեջ առաջին անգամ սահմանվում էր Զանգեզուրի տարածքը՝ հետևյալ ձևակերպմամբ․ «…ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԵՂԿՈՄԻ ՏԱՐԱԾՔ ՀԱՄԱՐԵԼ ԱՅՆ, ՈՐԸ 1921 Թ․ ՀՈՒԼԻՍԻՆ ՄԱՔՐՎԵԼ Է ՆԺԴԵՀԻ ԲԱՆԴԱՆԵՐԻՑ…»։
  • Գաղափարախոսական գարշելի պիտակները հանած՝ սա նշանակում էր՝ «հայերին թողնել այն, ինչ նրանք Նժդեհի գլխավորությամբ զենքով պահել են»։
  • Սա է, որ չեն հասկանում օրիս անձնատու-կապիտուլյանտական էթոսի կրողները, որ միայն պայքարով է հնարավոր հող պահել և հարգանք պարտադրել անգամ ոխերիմ թշնամիներիդ՝ թե՛ որպես ազգ-հավաքականություն, թե՛ որպես անհատ։
  • Այդ է պատճառը, որ Նժդեհի հյուծված և բանտային նկարը հազարապատիկ ավելի վեհ է, քան կապիտուլյանտների կաբինետային և փողկապապատ նողկալի կերպարանքները։

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջից