Բորիս Ջոնսոնը և նրա կինն իրենց հարսանեկան գաղտնի արարողությունից լուսանկար են հրապարակել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերրի Սայմոնդսը, հրապարակել են իրենց գաղտնի ամուսնության առաջին լուսանկարը, հաղորդում է Sky News-ը:

Լուսանկարում զույգը գտնվում է կառավարության ղեկավարի նստավայրի՝ Դաունինգ սթրիթի այգում․ լուսանկարն արվել է Ուեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցած բուն արարողությունից հետո։

Հարսնացուն կրել է հույն դիզայներ Քրիստոս Կոստարելոսի նույնանուն բրենդի ավելի քան 4 հազար դոլար արժողությամբ հարսանեկան զգեստ, վարսերին՝ ծաղկային զարդ։ Ջոնսոնը հագել է սև կոստյում և սպիտակ վերնաշապիկ։

Զույգի ամուսնության արարողության մասին տեղյակ չեն եղել անգամ վարչապետի մտերիմ օգնականները, իսկ 30 հյուր հրավեր է ստացել վերջին րոպեներին:

Ջոնսոնն ամուսնացել է 56 տարեկան հասակում՝ այդպիսով դառնալով Ռոբերտ Ջեքինսոնից հետո Միացյալ Թագավորության պատմության մեջ երկրորդ վարչապետը, որն ամուսնացել է արդեն իսկ վարչապետի կարգավիճակում:

Ջոնսոնն ու Սիմոնդսը նշանադրվել էին նախորդ տարվա մարտին։