Նիկոլ Փաշինյան, կա՛մ դու հրապարակայնորեն սուտ ես խոսում, կա՛մ Պապիկյան Սուրոն քեզ էլ ա քցել ու ինքն ա լափել փողերը. Ալեքսանդր Կոչուբաև

Այսօր գերագույն գլխավոր ալկաշը Սպիտակում հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք ասֆալտի գործից միլիոններ չեն կերել։ Սա այն եզակի դեպքն է, երբ համաձայն եմ ալկաշի հետ. նրանք չեն լափել միլիոններ, նրանք լափել են միլիարդներ։ Ասֆալտը այն պատճառներից մեկն է, ինչի համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ալկաշի ձեռքով հայտնվել է բանտում։

Վ. Վերմիշյանը, պաշտոնավարման ժամանակ, Հոլանդիայում պայմանավորվածություններ էր ձեռք բերել ասֆալտ փռող տեխնիկա գնելու հարցով, ընդ որում մի քանի հատը սկզբնական անհատույց։

Այդ տեխնիկան աշխատում է հետևյալ կերպ. գետնի ասֆալտը քերում է, վերամշակում ու նորից փռում, ընդ որում օրական 1 կմ։ Այս տեխնիկաները ՀՀ-ն ձեռք չբերեց, իսկ Վ. Վերմիշյանը կալանավորվեց։ Հարց. ինչի՞ համար, ճի՛շտ է, ասֆալտ գնելու, ատկատներ անելու, փող լափելու համար։

Նիկոլ Փաշինյան, կա՛մ դու հրապարակայնորեն սուտ ես խոսում, կա՛մ Պապիկյան Սուրոն քեզ էլ ա քցել ու ինքն ա լափել փողերը, հստակեցում մտցրու, ու եթե տեղյակ չես հոլանդական տեխնիկաներից հարցրու Սուրեն Պապիկյանին, ինքը կասի քեզ:

 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից։