Լիտվան շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել  է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է արված Լիտվայի ԱԳՆ «Թվիթեր»-ի էջում:

« Այս հիշարժան օրը մեր բարեկամներին մաղթում ենք անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա»,- նշված է գրառման մեջ: