Լևոն Տեր-Պետրոսյանի ու կապիտուլյանտի նմանության մասին․ Էդգար Էլբակյան

Նկատե՞լ եք Լևոն Տեր-Պետրոսյանի ու կապիտուլյանտի մեկ այլ նմանություն։ Լևոնը, տարված սեքընդ-հենդ ֆուկույամայական ու վաշինգտոնյանկոնսենսուսյան թերմացքային գաղափարներով, անասնագույն հիմքերի վրա դրեց երկիրը՝ սկսած գյուղատնտեսության ներուժի փոշիացումից մինչև վայրի սեփականաշնորհում, ու Արցախի ու արցախցիների կերպարի հրեշայնացում, որ անխուսափելիորեն պիտի բերեր սոցիալական անհավասարության խորացմանն ու ազգային դիմադրական ներուժի նվազմանը, ու կանգնեց, զուտ պատմաբանի հայացքով 1997 թ․-ին սառնասրտորեն արձանագրեց, որ «շանս չունենք, կրված ենք, եկե՛ք՝ կապիտուլյացվենք»։ Ու ոչ մի խոստովանություն սեփական մեղքերի։

Նույնն էլ կապիտուլյանտը, որ պառակտեց հասարակությունը, թիրախավորեց բոլոր ազգային ինստիտուտները, թուլացրեց պետությունն ու բանակը, ապա տարավ ստույգ ոչնչացման, իսկ հիմա «շիկնած կույսի» անմեղ հայացքով սոսկ արձանագրում է, որ «բայրաքթարի դեմ անզոր ենք, բանակ չկա, եկե՛ք՝ կապիտուլյացվենք»։ Ու ոչ մի խոստովանություն սեփական մեղքերի։

Հ․Գ․ Если что, Լևոն Տեր-Պետրոսյանը բնավ խորը մտածող մտավորական չի, ժո՛ղ ջան, ինքն ընդամենը ԽՍՀՄ տարիներին Մատենադարանի բուֆետում ու «Սկվազնյաչոկում» սրճող, ապա ԽՍՀՄ ԿԳԲ-ի միջոցով շարժման մեջ ներդրված ու 1990-ականների միաբևեռության պահի «կայֆերի տակ մնացած» պերիֆերիալ կերպար է։ Ժամանակը կապացուցի դա, եթե ինձ չեք հավատում։

 

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։